Գործունեություն / Զարգացում

 
  ՆԱԽԱԳԾԵՐ  
  ՈՒՍՈՒՑՈՒՄ  
  ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ  
  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ  
   
  Որակի քաղաքականություն
  Անվտանգության քաղաքականություն
 

Հայաստանը, ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանը, գտնվում է Հարավարևելյան Ասիան ու Միջին Արևելքը Եվրոպայի և Մերձավոր Արևելքն Ամերիկայի հետ կապող օդային մայրուղիների խաչմերուկում: Ընկերության գործունեությունն անցած տարիներին մշտապես նպատակաուղղված է եղել այդ օդային տարածքից օգտվողներին մատուցվող ծառայությունների անվտանգության, որակի և արդյունավետության բարելավման խնդրին: Գործունեության առաջին փուլում (մոտավորապես մինչև 2004թ.) իրականացվող աշխատանքների հիմնական նպատակը ԻԿԱՕ միջազգային չափորոշիչներին համապատասխանող աերոնավիգացիոն սպասարկման համակարգի հիմնումն էր:
Ներկա փուլում, շարունակելով զարգացնել միջազգային չափորոշիչների վրա հիմնված առկա բազան, ընկերությունն ակտիվորեն ներդնում է նաև Եվրոկոնտրոլ կազմակերպության և Եվրամիության սահմանած եվրոպական չափորոշիչները:

 

 

 

 

 

 

Copyrigth 2010 ARMATS