Նորություններ / Արխիվ

 


    Էդ. Մուսոյանը «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենն է ընկերության ինքնուրույն գործունեության առաջին ամիսներից՝ 1997թ. նոյեմբերից: Որպես գլխավոր տնօրեն նա իրականացնում է ընկերության ընթացիկ արտադրական գործունեության և զարգացման աշխատանքների կառավարումը բոլոր ուղղություններով: Անցած ժամանակահատվածում նրա ղեկավարությամբ հիմնովին վերափոխվել են շահագործվող տեխնիկական սարքավորումները և ենթակառուցվածքները, գործարկվել են երկու նոր կարգավարական աշտարակներ և Երևանի օդային երթևեկության կառավարման կենտրոնը, ներդրվել են միջազգային ստանդարտներին համապատասխան օդային երթևեկության սպասարկման ընթացակարգեր և ժամանակակից թվային տեխնոլոգիաների վրա հիմնված աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման համակարգեր:
Էդ. Մուսոյանը ծնվել է 1948թ. Երևանում։ 1973թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ռադիոսարքավորումների ինժեներ-կոնստրուկտոր-տեխնոլոգ է: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1966թ. Երևանի ռադիոտեխնիկական տեխնիկումում՝ որպես լաբորանտ: 1969թ.-ից աշխատել է քաղաքացիական ավիացիայի բնագավառում՝ ՕԵՍ կապի համակարգում: 1978-1993թթ. աշխատել է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, որից հետո կրկին վերադարձել է քաղաքացիական ավիացիայի բնագավառ: 1993թ. հունիսից մինչև 1997թ. հոկտեմբեր աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանի ՕԵՍ ռադիոտեխնիկական ապահովման ծառայության պետի պաշտոնում:
1997թ. քաղաքացիական ավիացիայում իրականացվող բարեփոխումների շրջանակներում «Հայաերոնավիգացիա» ընկերության կազմավորման հեղինակներից է:

2013թ. ապրիլի 4-ին Էդուարդ Մուսոյանը երկարատև աշխատանքից հետո անցավ արժանավայել վաստակած հանգստի, հերթափոխը հանձնելով հաջորդ սերնդին:

Օդային երթևեկության սպասարկման տնօրեն
Ա. Պողոսյանը 2004թ.-ից «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ օդային երթևեկության սպասարկման տնօրենն է և ընկերության հիմնադրումից սկսած (1997թ.) գլխավորում է կազմակերպության կարգավարական ծառայությունը:
Գործնականում, բացի օդային երթևեկության սպասարկումից, նրա պատասխանատվության ոլորտում են նաև օդային տարածքի կազմակերպման, ներառյալ՝ ռազմաքաղաքացիական համագործակցության և Երևանի թռիչքատեղեկատվական շրջանում օդային երթևեկության հոսքերի կազմակերպման հարցերը:
Աշխատանքային գործունեության ընթացքում նա մշտապես զբաղվել է օդային երթևեկության կառավարման և տրամադրվող սպասարկման անվտանգությունն ապահովելու օպերատիվ խնդիրներով: Անցած ժամանակահատվածում ԻԿԱՕ ստանդարտների համաձայն ՕԵՍ նոր ընթացակարգերի և սկզբունքների ներդրման, ինչպես նաև ՕԵԿ մասնագետների պատրաստման և վերապատրաստման բոլոր աշխատանքներն ընկերությունում իրականացվել են նրա ղեկավարությամբ:
1969թ. ավարտել է Կիրովոգրադի օդաչուաղեկապետային ուսումնարանը, իսկ 1987թ.՝ Լենինգրադի քաղաքացիական ավիացիայի ակադեմիան:
Ոսումնարանն ավարտելուց հետո՝ 1971-1980թթ., տարբեր կարգավարական կետերում աշխատել է որպես կարգավար: 1980թ. «Զվարթնոց» օդանավակայանում նշանակվել է թռիչքների ղեկավար: 1993-1997թթ. զբաղեցրել է «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրենի ՕԵԿ և ՌՏԱ գծով տեղակալի պաշտոնը՝ միաժամանակ կատարելով օդային երթևեկության կառավարման ծառայության ղեկավարի պարտականությունները:

2011թ. ապրիլի 28-ին կյանքից վաղաժամ հեռացավ Ավագ Պողոսյանը, որն իր կյանքի մինչև վերջին ժամը հավատարիմ և նվիրված մնաց իր աշխատանքին:

Զարգացման և կորպորատիվ քաղաքականության տնօրեն
Էդ. Փիլոսյանը 2004թ.-ից գլխավորում է «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ  զարգացման և կորպորատիվ քաղաքականության տնօրինությունը: Նրա պատասխանատվության ոլորտն ընդգրկում է ընկերության զարգացման քաղաքականության և ծրագրերի համակարգումը, որակի և անվտանգության կառավարման հարցերը, ԱՏԾ գործունեությունը, ինչպես նաև կադրերի ուսուցման կազմակերպումը: Նա մասնավորապես զբաղվում է անվտանգության կառավարման համակարգի գործընթացների  ու ընթացակարգերի մշակման և ներդրման իրականացմամբ, ներառյալ անվտանգության կուլտուրայի խթանումն ընկերությունում՝ ՔԱԳՎ-ի հետ համագործակցելով: Նրա պատասխանատվության ոլորտն ընդգրկում է նաև որակի կառավարման համակարգի մշակումը, ինչպես նաև զարգացման երկարաժամկետ և միջնաժամկետ բիզնես ծրագրերի մշակումը:
1994-2004թթ. եղել է ՀՀ ՔԱԳՎ կոլեգիայի անդամ և օդային երթևեկության կազմակերպման բաժնի պետ, իսկ 1997թ.՝ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ  հիմնադիր-տնօրեն: Ղեկավարել է Հայաստանում ՕԵԿ կանոնակարգող նոր բազայի մշակումն ու ներդրումը, մասնավորապես՝ ՀՀ ավիացիայի մասին օրենքը, օդային տարածքի կազմակերպման նորմատիվները, թռիչքների անվտանգության և այլ կանոնակարգող պահանջները՝ ԻԿԱՕ ստանդարտների, Եվրոկոնտրոլ կազմակերպության ESARR փաստաթղթերի և ԵՄ օրենսդրության համաձայն:
Էդ. Փիլոսյանն աշխատանքային գործունեությունը սկսել է համակարգչային ծրագրավորման բնագավառում՝ զբաղեցնելով տարբեր տեխնիկական և ղեկավար պաշտոններ ծրագրային համակարգերի նախագծման և  մշակման ոլորտում (1978-1994թթ.): Ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը և  ասպիրանտուրա, գիտական յոթ հոդվածի հեղինակ է:

2010թ. նյեմբերի 29-ին Էդուարդ Փիլոսյանը կնքեց իր մահկանացուն թողնելով հսկայական աշխատանքային ավանդ ոչ միայն <<Հայէրոնավիգացիա>> ընկերության այլ ամբողջ հայկական քաղաքացիական ավիացիայի զարգացման մեջ:

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

Copyrigth 2010 ARMATS