Նորություններ / Առաջնահերթ

 

Մայրուղային գանձումների Ուսումնական խմբի 54-րդ հանդիպում

Գյումրիի «Աշտարակ» կարգավարական կետի սարքավորումների արդիականացում

Տվյալների առցանց փոխանակման OLDI գործառույթի ներդնում

«Երևան» և «Գյումրի» բազմադիրքային դիտարկման համակարգերի արդիականացում

ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԸ

«ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ»-ն ՀԱՄԱՊԱՏՍԽԱՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ

ՕԵԿ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

EAD ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔ 15 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ

«Կարգավարները՝ թռիչքների անվտանգության պահապաններ» հոդվածը և «Հայաերոնավիգացիա» ընկերության գլխավոր տնօրեն Էդ. Մուսոյանի հարցազրույցը «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթին, 05.03.2010

«Հայաերոնավիգացիա» ընկերության Զարգացման և կորպորատիվ քաղաքականության տնօրեն Էդ.Փլիոսյանի հարցազրույցը «ԱՐԿԱ» գործակալությանը
Օդային երթևեկության աերոնավիգացիոն սպասարկումն այսօր Հայաստանում համապատասխանում է միջազգային պահանջներին և ԻԿԱՕ չափորոշիչներին…

Գյումրիի օդանավակայանում DVOR/DME սարքավորման արդիականացում
2009թ. սեպտեմբերին շահագործման է հանձնվել «Thales» ընկերության DVOR-432/DME-435 նոր սարքավորումը, որն իր ավելի մեծ հզորության շնորհիվ թույլ է տալիս ապահովել DVOR/DME սարքավորման աշխատանքը ոչ միայն աերոդրոմի գոտում,  այլև՝ մայրուղիների վրա:

Ինտեգրում CRCO-ին
ՀՀ անդամակցում է Եվրոկոնտրոլ կազմակերպությանը և Մայրուղային գանձումներին վերաբերող բազմակողմ համաձայնագրի կողմերից մեկն է: Սկսած 2009 թ. մարտի 1-ից ՀՀ տեխնիկապես ինտեգրված է մայրուղային գանձումների համակարգում, որի արդյունքում ներկայումս ծախսերի պլանավորման ու մայրուղային սպասարկման վճարների գանձման գործընթացն իրականացնում է Եվրոկոնտրոլ կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի (CRCO) հետ համագործակցությամբ:

Գերկարճալիք (ԳԿԱ) կապի ցանցի արդիականացում՝ 8.33ԿՀց հաճախականությունների  տարանջատմամբ
2008թ. ամբողջովին արդիականացվել են ՕԵԿ կապուղիներն ապահովող ԳԿԱ ռադիոկայանները: Ներկայումս հիմնականում շահագործվում են «Park Air Systems» ընկերության սարքավորումները:  Ավարտվել է առաջնային խտացման և ռադիոռելեային կապուղիների սարքավորման արդիականացման գործընթացը՝ «SAF Tehnika AS» ընկերության արտադրության թվայնացված միկրոալիքային CFM-7-LM և CFQ-7-LM ռադիոռելեային  կայանների շահագործմամբ:   

Թռիչքների անվտանգության մշակույթի գնահատումը
2008թ. Եվրոկոնտրոլ կազմակերպության աջակցությամբ նախաձեռնվեց «Թռիչքների անվտանգության մշակույթի գնահատման» նախագծի իրականացումը, որի առաջին փուլում հատուկ մեթոդիկայի կիրառմամբ վերլուծվեց ընթացիկ իրավիճակը, վեր հանվեցին կրիտիկական ուղղությունները և մշակվեցին համապատասխան առաջարկություններ:
2009թ. սկսվեց նախագծի երկրորդ փուլը, որի ընթացքում ձեռնարկվեց իրավիճակի բարելավմանը միտված միջոցառումների մշակումը:

 


Copyrigth 2010 ARMATS