Նորություններ / Առաջնահերթ  

Հայաստանում միայն գիշերային ժամերի համար գործում է
«Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք»-ի հայեցակարգ

ՀՀ օդային տարածքի արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության օդային տարածքում 2017թ. դեկտեմբերի 7-ից ներդրվել է 9 հազար 5 հարյուր մետրից բարձր, միայն գիշերային ժամերի համար «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգը:

«ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» կազմակերպության ցանցային կառավարչի հետ կազմակերպվել են հանդիպումներ, որոնց շրջանակներում քննարկվել են Հայեցակարգի ներդրման խնդիրները և տրվել են համապատասխան լուծումներ, ինչպես նաև մշակվել է ՀՀ Աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուի մեջ հրապարակելու համար Հայեցակարգի ներդրման վերաբերյալ տեղեկատվության նախագիծը:

Համաձայն Հայեցակարգի՝ ավիաընկերությունները հնարավորություն կունենան ՀՀ օդային տարածք մուտք գործել յուրաքանչյուր սահմանված կետից և չվերթն իրականացնել ազատորեն ընտրված երթուղով, ինչը կարող է կրճատել չվերթների իրականացման ծախսերը՝ էապես նվազեցնելով վառելիքի ծախսը:

 

 

Copyrigth 2010 ARMATS