Նորություններ / Առաջնահերթ  

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ

Օդային երթևեկության  անընդհատ աճը, ինչը իբրև հրատապ խնդիր, պահանջում է օդային տարածքի առավել օպտիմալ օգտագործում և օդուղիների թողունակության ավելացում, էական է Հայաստանի Հանրապետության համար:
Խնդրի լուծումը տվեց ԻԿԱՕ –ի PBN (բնութագրերի վրա հիմնված նավիգացիա) կոնցեպցիան, որը զուգակցում է ինչպես առկա վերգետնյա, այնպես էլ արբանյակային նավիգացիոն միջոցների համատեղ օգտագործումը:
Այդ ուղղությամբ տարված տևական և լարված աշխատանքների արդյունքում ՀՀ-ում դեռևս 2012 թ. դեկտեմբերին հաջողությամբ ներդրվեց PBN կոնցեպցիան:
Առանձնահատուկ գնահատանքի է արժանի այն փաստը, որ Արևելյան Եվրոպայում Հայաստանի Հանրապետությունը 2013 թ. սկզբներին առաջինը գործնականում բարեհաջող կերպով իրականացրեց 2007թ. ԻԿԱՕ-ի Ասամբլեայի Ա36-23 եզրահանգումը: Այդ մասին են վկայում ԻԿԱՕ-ի PBN TF/8 խորհրդակցությանը  ներկայացրած ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ կազմակերպության սլայդերը:


:

 

Copyrigth 2010 ARMATS