Նորություններ / Առաջնահերթ  

EAD Տարածաշրջանային խորհրդաժողով

Սույն թվականի Նոյեմբերի 06-ից 07-ը Երևանի <<Անի Պլազա>> հյուրանոցում տեղի ունեցավ   2013թ. EAD Տարածաշրջանային խորհրդաժողովը՝ նվիրված  <<EAD կառույցի միջոցով  ԱՏԾ-ից (AIS) ԱՏԿ-ի (AIM) անցման հնարավորություններ>>-ին: Որպես ընդունող կողմ՝ <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲԸ-ն, ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ  կազմակերպության աջակցությամբ,  գործադրել էր  մեծ ջանքեր՝  միջոցառումը հավուր պարշաճի կազմակերպելու և լավ աշխատանքային միջավայր ստեղծելու ուղղությամբ: 
ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ-ի հրավերով և <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲԸ-ի կազմակերպական և համակարգման գործողությունների շնորհիվ տարբեր երկրների  Աէրոնավիգացիոն սպասարկում տրամադրող (ANS) ընկերությունների,  ինչպես օրինակ <<Կազաէրոնավիգացիա>> (Ղազախստան), <<Սակաէրոնավիգացիա>> (Վրաստան), <<ՅուկՍաթսե>> (Ուկրաինա), <<Մոլդաստա>> (Մոլդովա), <<Կիրգիզաէրոնավիգացիա>> (Կիրգիզստան), <<Հայաէրոնավիգացիա>> (Հայաստան) ԱՏ ծառայության  շուրջ երեսուն աշխատակիցներ  իրենց մասնակցությունը բերեցին տարածաշրջանային խորհրդաժողովին և մյուսների հետ կիսեցին իրենց անցած ճանապարհի գաղտնիքներն ու ձեռք բերված   փորձը:

Շնորհիվ Գ.Լիղուայի, Գ. Հայսովեթսի, Վ. Կարպենկոյի, Ս. Ասատրյանի  (ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ) և Գ. Կրանժեցի (EAD Group) պրոֆեսիոնալ  կառավարման և <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա.Գասպարյանի գլխավորությամբ  հանդես եկող ԱՏ ծառայության աշխատակիցների կազմակերպական ջանքերի՝ խորհրդաժողովը անցկացվեց համաձայն պլանավորված օրակարգի և շատ ջերմ բարեկամական մթնոլորտում:    
         Շատ մասնակիցներ հանդես եկան պրեզենտացիաներով, որոնք վերաբերվում էին ԱՏԾ-ից ԱՏԿ-ի անցման տարբեր կողմերին, կարծիքներ հայտնեցին անցման գործընթացի առավելությունների, ինչպես նաև թերությունների մասին, եղան առաջարկներ, որոնք մանրամասնորեն գրանցվեցին  ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ կազմակերպության ներկայացուցիչների կողմից՝ որպես օգտվողներից ստացված հետադարձ կապի արժեքավոր տվյալներ՝ համակարգը բարելավելու և զարգացնելու համար: 
Շատ  հետաքրքիր էին պրեզենտացիաներըThe European AIS Database – EAD” (G. Haesevoets),  “Static Data Operations for Data Providers – SDO DP” (S.Asatryan), “International NOTAM Operations – INO”  (V. Karpenko) ևայլ թեմաներով, որոնք ոչ միայն ընդհանուր պատկերացում տվեցին ոլորտի մասին, այլ նաև լույս սփռեցին որոշ բարդ և խճճված խնդիրների  վրա: Օգտվողների փորձի վրա հիմնված պրեզենտացիաները, ներկայացված <<ՅուկՍաթսե>>, <<Մոլդաստա>>,  <<Հայաէրոնավիգացիա>> ընկերությունների կողմից, շատ ինֆորմատիվ և օգտակար էին այն մասնակիցների համար, որոնք դեռևս գտնվում էին գործընթացի սկզբնական փուլում:.
Պարոն Լիղուան կոչ արեց բոլոր մասնակիցներին ներքաշվել բանավեճերի մեջ և փոխանակվել կարևոր տեղեկատվությամբ, որը կարող է արդյունավետ  գործիք, հանդիսանալ այլ  երկրների փորձի վրա հիմնվելով, շրջանցել հնարավոր ծուղակները: Ի հավելումն վերոգրյալի՝ մասնակիցներին հնարավորություն տրվեց վարժվել համակարգի դեմո-վարկածի վրա, որը նոր տեղեկատվություն քաղելու շատ արդյունավետ ու ակնհայտ միջոց հանդիսացավ:
Բոլոր մասնակիցները բավարարված էին խորհրդաժողովի բովանդակությամբ և դրանից  ձեռք բերված  փորձով: Նրանք բարձր գնահատեցին ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼի դերը Աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպությունների գործունեության ներդաշնակեցման և համակարգման գործում, ինչպես նաև նմանատիպ միջոցառումնեի կազմակերպման առնչությամբ:

 Ջերմ մթնոլորտի շարունակությունը  մասնակիցները վայելեցին ն  <<Հայաէրոնավիգացիա>> ընկերության  հրավերով կազմակերպված  Հրաժեշտի երեկոյի ընթացքում: Բոլոր մասնակիցները հեռացան Հայաստանից լի վառ հիշողություններով ու աէրոնավիգացիոն խնդիրների սկզբունքային հարցերին նվիրված նոր խորհրդաժողովների ակնկալիքով:

 


 

 

Copyrigth 2010 ARMATS