Նորություններ / Առաջնահերթ  

ՕԵԿ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

<<ԱԶԻՄՈՒՏ>> բաժնետիրական ընկերության (արտադրությունը`Ռուսաստանի Դաշնության) նոր ՕԵԿզ  <<Գալակտիկա>> համակարգը  «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում տեղադրվեց 2013թ-ի սեպտեմբերին: Համակարգը ենթակառուցված է դիտարկման հետևյալ ցուցիչներով` PSR, SSR, MLAT/WAM, ADS–B: Օդանավերից ստացված տվյալներն օգտագործվում են դիտարկման տվյալների մշակման և թռիչքային պիտակների մեջ լրացուցիչ տեղեկությունների ներկայացման համար (դրանք են` սարքավորումներով նշված թռիչքի օդային արագություն, ընտրված բարձրություն և ծովի մակերևույթից հաշվարկված մթնոլորտային ճնշում, մագնիսական ուղղություն, վերելքի  կամ իջնելու արագություն և այլն): Համակարգը նաև համակցված է Եվրոպական աէրոնավիգացիոն տվյալային բազային     (AIXM ):

Համակարգի մեջ ընդգրկված են նաև հետևյալ հնարավորությունները.  MONA , MTCD , APM , ճկուն վեկտոր, MPW, համակարգի ցանցի միջոցով տվյալների փոխանակում(OLDI) հարակից ԹՏՇ-ների հետ, CPDLC և ծովի մակերևույթից հաշվարկված մթնոլորտային ճնշման տարանջատված տարածքներ այն թռիչքների համար, որոնք տեղի են ունենում անցումային մակարդակից ցածր, թռիչքային պլանների ավտոմատ թարմացում և մեկնման, ժամանման վերաբերյալ հաղորդագրությունների առաքում հոսքերի կառավարման կենտրոնական միավորին (CFMU): <<Գալակտիկա>> վարժասարքը օգտագործվում է  նաև որպես պահուստային համակարգ:
2013թ-ի փետրվարին Սանկտ - Պետերբուրգում ՕԵԿ հրահանգիչների և տեխնիկական անձնակազմի համար կազմակերպվեցին երկշաբաթյա դասընթացներ, որից հետո ուսուցում անցած մասնագետները իրենց հերթին աշխատատեղերում անցկացրին անհրաժեշտ  ուսուցում մնացած անձնակազմի համար:
Այժմ նոր <<Գալակտիկա>> համակարգը լայնորեն օգտագործվում է` ապահովելու օդային երթևեկության ծառայություններ  ՀՀ օդային տարածքում և <<ԶՎԱՐԹՆՈՑ>> միջազգային օդանավակայանում:

***

2013թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ տեխնիկական նորագույն միջոցներով վերազինված կարգավարական սրահի և << Զվարթնոց>> օդանավակայանի կարգավարական <<Աշտարակ>>-ի հանդիսավոր բացումը: Հանդիսությունը ներկայացուցչական էր. մասնակցում էին ԻԿԱՕ-ի Եվրոպական և Հյուսիս-Ատլանտյան գրասենյակի, ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ-Ի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ղրղզստանի, Էստոնիայի, Լիտվիայի, Բուլղարիայի և Վրաստանի ավիացիոն իշխանությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, հյուրեր, <<ԱԶԻՄՈՒՏ>> ՓԲ ընկերության մասնագետներ: Նրանք այս առիթով ջերմորեն շնորհավորեցին իրենց հայ գործընկերներին՝ բարեմաղթելով նրանց հետագա բեղմնավոր աշխատանք և անվտանգ երկինք:

 

 

 

 

 

 

 

Copyrigth 2010 ARMATS