Նորություններ / Առաջնահերթ  

<<Հայաէրոնավիգացիա>>-ն  համապատասխանում է  միջազգային ավիացիոն  չափանիշներին

ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանն այսօր պաշտոնապես գործունեություն իրականացնելու թույլտվություն  հավաստող փաստաթուղթ /սերտիֆիկատ/  հանձնեց <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանին: Փաստաթղթով հավաստիացվում է, որ <<Հայաէրոնավիգացիա>> ընկերության  մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և <<Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին>> կոնվենցիայով սահմանված չափանիշներին:  Այն տրվեց  oդային երթևեկության կազմակերպման, աէրոնավիգացիոն կապի և դիտարկման, ինչպես նաև աէրոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Սույն պահանջը բխում է ՀՀ ավիացիայի մասին օրենքի 11-րդ հոդվածից և իրականացվել է ՀՀ կառավարության 19 հունիսի 2008 թվականի N 744-Ն որոշմամբ հաստատված <<Օդային երթևեկության կազմակերպման, աէրոնավիգացիոն կապի և դիտարկման, աէրոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աէրոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպությունների թույլտվություն տալու կարգ>>-ով: Նշենք, որ <<Հայաէրոնավիգացիա>> ընկերությանը տրամադրված այս  սերտիֆիկատը լիովին համապատասխանում է Եվրամիության կողմից առաջադրված EU 1035/ 2011 կանոնակարգի պահաջներին:

 

Copyrigth 2010 ARMATS