Նորություններ / Առաջնահերթ  

Դեպի Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը


Ավստրալիացի ավիատոր Լեն Ուիքսի <<Ծագում: Բացահայտում>> պատմավեպը

<<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերության անձնակազմը գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի նախաձեռնությամբ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հարյուրամյա հիշատակը նշելու կապակցությամբ իր աջակցությունն է առաջարկում ավստրալիացի հեղինակ Լեն Ուիքսի <<Ծագում:  Բացահայտում>> պատմական վեպին, որի մասին տեղեկատվություն կամ լրիվ ընթերցում կարելի է գտնել http://originsdiscovery.com կայքում: Facebook և Twitter կայքերում, ցանկության դեպքում, կարելի է գտնել վեպի պատկերը: Վեպը հրապարակվել է քսան տարբեր կազմակերպությունների միջոցով, անգլերեն լեզվով, էլեկտրոնային և տպագիր տարբերակներով: Լույս է տեսել նաև վեպի հայերեն տարբերակը: Հեղինակը ակնկալում է հրավիրել աշխարհի ուշադրությունը Հայկական Ցեղասպանության փաստի վրա ողբերգական իրադարձության 100 ամյակի նախաշեմին:
<<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերությունը լիովին հավանություն է տալիս և սատարում է <<Ծագում: Բացահայտում>> պատմավեպին և իր խորին շնորհակալությունն է հայտնում հեղինակ Լեն Ուիքսին և նրա տիկնոջը` Արմինե Հակոբյանին` մեր ազգին և մեր պատմությանը ցուցաբերած հետաքրքրության  համար:

 

Copyrigth 2010 ARMATS