Մեր մասին / Անձնակազմ / Տնօրեններ

 

Ծառայությունների պետեր
Տնօրեններ

Տեխնիկական ապահովման տնօրեն
Գևորգ Սիմոնյանը 2004թ.-ից գլխավորում է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ  տեխնիկական ապահովման տնօրինությունը: Նրա պատասխանատվության ոլորտն ընդգրկում է ընկերության օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովումը (կապ, նավիգացիա, դիտարկում, էներգամատակարարում, տեխնիկական և տեղեկատվական ապահովում): Տեխնիկական սպասարկման միջոցների և տեխնիկական  ապահովման համակարգերի աշխատունակության ապահովման օպերատիվ խնդիրների հետ համատեղ, Գ. Սիմոնյանը ղեկավարում է դրանց տեխնիկական արդիականացման աշխատանքները՝ եվրոպական գործող պահանջների համաձայն: Միաժամանակ նա զբաղվում է ռադիոտեխնիկական ապահովում իրականացնող միջոցների հուսալի և անվտանգ աշխատանքը երաշխավորող ընթացակարգերի  կատարելագործման խնդիրներով:
1992-2002թթ. Գ. Սիմոնյանն աշխատել է որպես ՀՀ ՔԱԳՎ օդային երթևեկության կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ  և զբաղվել է ռադիոտեխնիկական ապահովման և ՕԵԿ փաստաթղթերի մշակմամբ և ներդրմամբ: 2002-2004թթ. եղել է «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ տեխնիկական ապահովման փոխտնօրենը:
Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտն ավարտելուց հետո 1981թ. նա աշխատանքի է անցել Երևանի միացյալ ավիաջոկատի ռադիոտեխնիկական սարքավորման շահագործման բազայում որպես մայրուղային շրջադիտային ռադարի ինժեներ:
1981-1991թթ. տարբեր տեխնիկական և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ռադիոտեխնիկական սարքավորումների և կապի շահագործման ծառայությունում:
Գ. Սիմոնյանը 20-ից ավելի ռացիոնալիզատորական առաջարկների հեղինակ է:

Օդային երթևեկության սպասարկման տնօրեն
Արթուր Սեդրակի Պապոյանը         ծնվել է 1973թ. հունիսի  8-ին, Էջմիածին քաղաքում:
1997թ.-ին գերազանցությամբ ավարտել է ՀՀ ԿԱ Քաղաքացիական  ավիացիայի գլխավոր վարչության <<Ավիաուսումնական կենտրոն>> ՓԲԸ <<Օդային երթևեկության կարգավար>> բաժինը:
Արթուր Պապոյանի   աշխատանքային գործունեությունը  սկսվել  է    <<Հայաէրոնավիգացիա>>   փակ բաժնետիրական ընկերությունում  1998թ. հունիսից. սկզբում աշխատել է Ընկերության Օդային երթևեկության կառավարման /ՕԵԿ/  Աերոդրոմային կարգավարական կետի  օպերատոր, այնուհետև 1999թ. հուլիսից`    Ընկերության Կենտրոնական կարգավարական ծառայության   կարգավար, իսկ 2002թ. փետրվարից`   ՕԵԿ  կենտրոնի <<Շրջանային>> կարգավարական կետի ավիակարգավար, ապա նույն կենտրոնի ավագ ավիակարգավար:   
2008թ. հեռակա ուսուցմամբ ավարտել է Ռիգայի Աերոնավիգացիայի  ինստիտուտը, ապա  նույն  ԲՈՒՀ-ի  մագիստրատուրան՝ ստանալով  <<Օդային  տրանսպորտի երթևեկության կառավարման>>  ինժեների  մասնագիտություն:
2008թ. դեկտեմբերից  ՕԵԿ կենտրոնում նրան վստահվել է   Թռիչքների ղեկավարի պատասխանատու պաշտոնը:
ՀՀ ԿԱ Քաղաքացիական  ավիացիայի գլխավոր վարչության հրամանով 2013թ. հունիսի 1-ից նշանակվել է Օդային երթևեկության սպասարկման  տնօրենի ժամանակավոր  պաշտոնակատար: Ամուսնացած է.  ունի  2 որդի  և  դուստր:

Անձնակազմի և գործերի կառավարման տնօրեն
Մարկոսյան Գայանե Սամվելի ծնվել է 1967թ. սեպտեմբերի 25-ին, Երևանում: Մայրաքաղաքի թիվ 82 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը և այն ավարտել 1990թ.:
Նույն թվականից սկսվել է նրա աշխատանքային գործունեությունը: Նշանակվել է Երևանի 26 կոմիսարների անվան շրջանի <<Պտուղբանջար>> միավորման պլանատնտեսագիտական բաժնի պետ, ապա որպես տնտեսագետ աշխատել է <<Արդշինինվեստ>> բանկի Արաբկիրի մասնաճյուղում:
2006թ. հունիսից Գ.Ս.Մարկոսյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտում է. եղել է <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲԸ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, իսկ 2012թ. Ընկերության ֆինանսական տնօրենն է:
Ամուսնացած է. ունի երկու որդի:

<<Հայաէրոնավիգացիա>> ՓԲԸ ֆինանսական տնօրեն
Արմեն Ալբերտի Դավթյանը ծնվել 1974 թվականի օգոստոսի 21-ին:
1990-1995 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում՝ էկոնոմիկայի պետական կարգավորում մասնագիտությամբ: Այնուհետև ընդունվել է ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսագիտությունների հետազոտության ինստիտուտի ասպիրանտուրա և ավարտել է 1998 թվականին: 1996-2001 թվականներին աշխատել է Արարատի տարածքային հարկային տեսչությունում: Այստեղ աշխատանքի ընթացքում ստացել է հարկային ծառայության 2-րդ դասի գլխավոր խորհրդականի դասային աստիճան: 2001 թվականից աշխատանքային գործունեությունը շարունակել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում՝ որպես հաշվապահական հաշվառման և գնումների բաժնի պետ-գլխավոր հաշվապահ: 2011 թվականին նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում:
Ա.Ա. Դավթյանը 2016 թվականի հուլիսի 1-ին նշանակվել է <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲԸ խորհրդի անդամ, իսկ 2016 թվականի դեկտեմբերի 1-ից զբաղեցնում է <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲԸ ֆինանսական տնօրենի պաշտոնը:
Ամուսնացած է. ունի երկու որդի և դուստր:

Copyrigth 2010 ARMATS