Մեր մասին / Գլխավոր տնօրեն

 

   Արթուր Ստեփանի Գասպարյան

2013 թ. հունիսի 1-ից ընկերության  գլխավոր տնօրեն է նշանակվել Արթուր Ստեփանի Գասպարյանը: Նա 2011թ. սեպտեմբերից աշխատում էր Օդային երթևեկության սպասարկման տնօրեն:
Ծնվել է 1963թ.Երևանում: 1984թ.-ին ավարտել է Լենինգրադի Քաղաքացիական ավիացիայի ակադեմիան՝ ստանալով օդային երթևեկության կառավարման ինժեների որակավորում: Նույն տարվա օգոստոսի 1-ից <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանում աշխատել է օդային երթևեկության կառավարման կարգավար, 1991թ.-ից՝ հերթափոխի ավագ կարգավար, իսկ 1998թ.-ից կատարել թռիչքների ղեկավարի պարտականությունները:
1999-ին նշանակվել է <<Հայաէրոնավիգացիա>>ՓԲ ընկերության ՕԵՍ արարողակարգերի մշակման և ներդրման բաժնի պետ, 2002թ.-ին՝ ՕԵԿ կենտրոնի պետ, 2006թ.-ին <<Երևան>> ՕԵՍ ծառայության պետ, 2010թ.-ից կրկին ստանձնել է    ՕԵԿ կենտրոնի պետի պաշտոնը: 2011թ.-ի սեպտեմբերից մինչև 2013թ. ապրիլի 3-ը՝ Ընկերության ՕԵՍ տնօրեն աշխատած ժամանակամիջոցում Ա.Գասպարյանի պատասխանատվության ոլորտում, բացի օդային  երթևեկության սպասարկումից, եղել են նաև օդային տարածքի կազմակերպման, ներառյալ ռազմաքաղաքացիական համագործակցության և Երևանի թռիչքատեղեկատվական շրջանում օդային երթևեկության հոսքի կազմակերպման, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման և տրամադրվող սպասարկման անվտանգությունն ապահովելու օպերատիվ խնդիրները:
Նա ԻԿԱՕ չափորոշիչների համաձայն ՕԵՍ նոր ընթացակարգերի և սկզբունքների ներդրման, ՕԵՍ մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվ իրականացնողներից է:
1999թ.-ից բազմիցս մասնակցել է ԻԿԱՕ և ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ  կազմակերպությունների խորհրդակցություններին, հանդիսանում է միջազգային աշխատանքային խմբերի մշտական անդամ:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի բնագավառին մատուցած ծառայությունների և կատարած երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար՝ 2006թ.-ին խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

  Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

 

Copyrigth 2010 ARMATS