Մեր մասին / Պատմությունը

 
  • Երևանի օդային երթևեկության կառավարման կենտրոնի արդիականացումը՝ «Եվրոկատ-1000» օդային երթևեկության կառավարման ավտոմատացված և «TXM-4400» ձայնային կապի թվայնացված նոր համակարգերի տեղադրումը՝ 2000թ.,
  • հարևան ՕԵԿ կենտրոնների հետ կապ հաստատելու համար նախատեսված շրջանային արբանյակային «Phonesat» ձայնային կապի համակարգի տեղադրումը՝ 2000թ.,
  • կարգավարական համալիր վարժասարքի տեղադրումը՝ 2000թ.,
  • Հայաստանի LCIP-ի (միջին ժամկետային ծրագրերի) հրապարակումը՝ 2000թ.-ից սկսած,
  • ԻԿԱՕ միջազգային չափորոշիչների և առաջարկվող գործելաձևերի վրա հիմնված նոր նորմատիվ-իրավական բազայի մշակումն ու ներդրումը՝ 2002-2004թթ.,
  • թռիչքների կառավարում իրականացնող ռազմական և քաղաքացիական մարմինների միջև պլանային և ռադարային տեղեկատվության փոխանակման համակարգերի ներդրումը՝ 2003թ.,
  • օդային տարածքի դասակարգումը՝ Եվրոկոնտրոլ կազմակերպության պահանջների համաձայն՝ 2003թ.,
  • ՀՀ աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության (ԱՏԾ), NOTAM օֆիսի, ինտեգրացված «Բրիֆինգ» ստեղծումը՝ 2003թ.,
  • Հայաստանի աերոնավիգացիոն տեղեկատվության էլեկտրոնային ժողովածուի հրապարակումը՝ համաձայն Եվրոկոնտրոլ կազմակերպության պահանջների՝ 2004թ.,
  • աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունում Որակի կառավարման համակարգի ներդրումը և սերտիֆիկացումը՝ համաձայն ISO 9000-2001 միջազգային ստանդարտների՝ 2004թ.,
  • Հարավային Կովկասի տարածաշրջանում օդանավերի ուղղաձիգ տարանջատման կրճատված նվազագույնների ներդրումը՝ 2005թ.,
  • թռիչքների անվտանգության կառավարման համակարգի ներդրումն օդային երթևեկության սպասարկում իրականացնելիս՝ ESARR 2, 3, 4, փաստաթղթերի պահանջների համաձայն՝ 2005թ.,
  • ՕԵԿ կարգավարների ատեստավորման նոր պահանջների (2006թ.) և կարգավարների մասնագիտական համապատասխանության ծրագրի ներդրումը՝ ESARR 5 փաստաթղթի պահանջների համաձայն՝ (2007թ.),
  • Հայաստանի անդամակցությունը Եվրոկոնտրոլ կազմակերպությանը՝ 2006թ.,
  • CFMU անդամակցությունը (Հոսքերի կառավարման Եվրոկոնտրոլի կենտրոն)՝ 2006թ.,
  • «Շիրակ» օդանավակայանի նոր կարգավարական աշտարակի կառուցումը, տեխնիկական հագեցվածության և շահագործման իրականացումը՝ 2006թ.,
  • «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում շահագործման են հանձնվել երկու P3D բազմադիրքային դիտարկման համակարգեր իրենց կենտրոններով՝ 2007թ.,
  • աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության ինտեգրումը Աերոնավիգացիոն եվրոպական բազային (EAD)` 2007թ.,
  • «Զվարթնոց» օդանավակայանի նոր կարգավարական աշտարակի կառուցումը, տեխնիկական հագեցվածության և շահագործման իրականացումը՝ 2008թ.,
  • ՀՀ ինտեգրումը Եվրոկոնտրոլ կազմակերպության CRCO (Մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակ) համակարգին՝ 2009թ.:

 

Copyrigth 2010 ARMATS